Գյունդողան. «Ես Բարսայի երկրպագու եմ. ակումբը մեծ ներուժ ունի»
Իլկայ Գյունդողանը խոսել է իր «Բարսելոնա» տեղափոխության մասին.
«Անչափ ուրախ եմ, որ վերջապես տեղափոխվեցի «Բարսելոնա»։ Ցանկանում եմ հիանալի մրցաշրջան անցկացնել և անհամբերությամբ սպասում եմ առաջին խաղիս։
«Բարսելոնա» տեղափոխվելը երազանքի պես մի բան էր, որն իրականություն դարձավ։
Հիշում եմ, երբ փոքր էի, դիտում էի Ֆրանկ Ռայկարդի և Պեպ Գվարդիոլայի «Բարսայի» հանդիպումները։
Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ։ Միշտ համակ ուշադրությամբ հետևել եմ ակումբի խաղերին և հպարտ եմ, որ լինելու եմ նրա մի մասնիկը։
Ակնկալում եմ, որ լավ ֆուտբոլ պետք է ցույց տանք։ Կարծում եմ` ակումբը մեծ ներուժ ունի։ Թիմում բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ կան և հավատում եմ, որ իմ փորձը կօգնի նրանց նոր մակարդակի դուրս գալ։
Հիմնական կազմի հիմքերը դրված են, ներուժն ունենք և մնում է այն օգտագործել նոր մրցաշրջանում։ Ահա, թե ինչու եմ տեղափոխվել «Բարսելոնա» և մտադիր եմ տքնաջան ու մեծ եռանդով աշխատել»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը վերջերս է ազատ գործակալի կարգավիճակում «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել «Բարսելոնա»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իլկայ Գյունդողան, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ