Էլինա Ավանեսյանն էականորեն բարելավել է դիրքը WTA դասակարգման աղյուսակում
Թենիսի կանանց ասոցիացիան` WTA-ը, հունիսի 26-ին ներկայացրել է դասակարգման աղյուսակի թարմացված տարբերակը։
Նոր թարմացումից հետո Ռուսաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը 81-րդ հորիզոնականից բարձրացել է 64-րդ տեղ` իր ակտիվում ունենալով 882 միավոր։
Նշենք, որ 20-ամյա թենիսիստուհին 2023 թվականն սկսել էր դասակարգման աղյուսակի 153-րդ հորիզոնականում և մինչ այժմ 89 տեղով բարելավել է իր դիրքը։
Հավելենք, որ WTA դասակարգման աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) – 8940 միավոր
- Արինա Սոբոլենկո (Բելառուս) – 8066
- Ելենա Ռիբակինա (Ղազախստան) – 5090
- Ջեսիկա Պեգուլա (ԱՄՆ) – 4905
- Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) – 4845
- Օնս Ժաբեր (Թունիս) – 3492
- Կոկո Գաուֆ (ԱՄՆ) – 3305
- Մարիա Սակարի (Հունաստան) – 3301
- Պետրա Կվիտովա (Չեխիս) – 3101
- Բարբորա Կրեյչիկովա (Չեխիա) – 2830
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# WTA, WTA դասակարգման աղյուսակ, Էլինա Ավանեսյան, Թենիս