Խավին խոսել է Մեսսիի՝ Բարսելոնա հավանական վերադարձի մասին

Խավին խոսել է Մեսսիի՝ Բարսելոնա հավանական վերադարձի մասին

23/05/2023 - 22:13

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խոսել է Լեո Մեսսիի՝ կատալոնական ակումբ հավանական վերադարձի մասին.

«Դրանք ներկա պահին խոսակցություններ են օդի մեջ: Մեսսիի վերադարձը կախված է շատ բաներից. դժվար թե ես կարողանամ այլ բան ասել: Դա կախված է նաև անձամբ Լեոյի ցանկությունից

Նա հիանալի ֆուտբոլիստ է. մարդ, ում հետ մինչ օրս ընկերություն եմ անում: Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,- «բլաուգրանայի» գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է Diario Sport-ը:

Հավելենք, որ Լեո Մեսսիի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, և արգենտինացի ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, հեռանալու է փարիզյան ակումբից:

Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2005-2021 թվականներին, ինչից հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Պարի Սեն-Ժերմեն»:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023