Անչելոտի. «Անբացատրելի է, թե ինչպես էինք  գոլեր բաց թողնում»

Անչելոտի. «Անբացատրելի է, թե ինչպես էինք գոլեր բաց թողնում»

26/04/2023 - 09:46

Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվեց «Ժիրոնային»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.

«Մեզ պակասում էր առանց գնդակի ագրեսիան և անձնազոհությունը, շատ տարածություն տվեցինք մրցակցին հակագրոհների համար։

Գնդակով լավ էինք խաղում, սակայն առանց դրա չափից շատ տարածություն տվեցինք մրցակցին, որն իր առաջին երկու պահերը վերածեց դարպասի գրավման։

Հանդիպման ընթացքում պաշտպանությունում նաև լավ ժամանակահատված ունեցանք։ Անբացատրելի է, թե ինչպես էինք գոլեր բաց թողնում։

Մրցակցի երրորդ գոլը երկրորդ կեսի սկզբնամասում կոտրեց մեզ։

Ակնհայտ է, որ շատ ցավալի պարտություն էր։ Այժմ մենք պետք է որքան հնարավոր է շուտ վերականգնվենք այս պարտությունից»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023