Գոլովինը պատրաստ կլինի Նանտի դեմ խաղին
«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը ընդգրկված է թիմի հայտացուցակում և պատրաստ է խաղալ Լիգա 1-ի 25-րդ տուրում «Նանտի» դեմ։
Ռուս ֆուտբոլիստի մասնակցությունն հանդիպմանը հարցի տակ էր՝ անցած տուրում «Մոնպելյեի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով։
«22-ամյա Գոլովինը կարողացել է խուսափել լուրջ վնասվածքից և կարող է խաղադաշտ դուրս գալ,- հայտնում է «Մոնակոյի» Twitter-ի էջը։