Չելսին պատրաստ է խոշոր գումարի դիմաց գնել Ման. Սիթիի հարձակվողին
«Չելսին» պատրաստվում է կրկին ցնցել տրանսֆերային շուկան։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ն, «ազնվականները» հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը մտադիր է ամրապնդել կենտրոնական հարձակվողի գոտին, իսկ արգենտինացի ֆուտբոլիստը դրա հիմնական թեկնածուներից մեկն է։
Նշվում է, որ «Չելսին» գործարքի դիմաց «քաղաքաբնակներին» պատրաստ է վճարել 50 մլն եվրո։
Հավելենք, որ 23-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանից առաջ է համալրել «Սիթիի» շարքերն` անցկացրած 38 խաղում դառնալով 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, տրանսֆերներ