Լուիս Էնրիկեն ժամանել է Լոնդոն` բանակցություններ վարելու
Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ժամանել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոն, որտեղ պատրաստվում է բանակցություններ վարել «Չելսիի» ղեկավարության հետ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով Jijantes-ին, «ազնվականներն» Էնրիկեին համարում են ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկը։
Աղբյուրի փոխանցմամբ` Էնրիկեն Լոնդոն է մեկնել իր մոտ ընկեր Իվան դե լա Պենիայի հետ, ով էլ պաշտպանում է 52-ամյա մասնագետի շահերը։
Հատկանշական է, որ Էնրիկեն նույնպես ցանկանում է աշխատել Պրեմիեր լիգայում և պատրաստ է ընդունել «Չելսիի» առաջարկը։
Ռոմանոն հաստատում է, որ գլխավոր մարզչի հարցում «Չելսին», ամեն դեպքում, շարունակում է նախապատվությունը տալ Յուլիան Նագելսմանին, որի հետ ապրիլի 2-ից սկսած բանակցություններ է վարում։
«Թոշակառուների» գլխավոր մարզչի պաշտոնում շրջանառվում է նաև Մաուրիսիո Պոչետինոյի անունը, սակայն արգենտինացի մասնագետի հետ որևէ բանակցություն տեղի չի ունեցել։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին «ազնվականները» գլխավոր մարզչի պաշտոնից ազատեցին Գրեհեմ Փոթերին։ Այժմ անգլիացի մասնագետին ժամանակավորապես փոխարինում է նրա օգնական Բրունո Սալտորը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրունո Սալտոր, Գրեհեմ Փոթեր, Իսպանիայի հավաքական, Լուիս-Էնրիկե, Մաուրիսիո-Պոչետինո, Յուլիան Նագելսման, Չելսի