Մարկո Ռոյսը, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական գրանդի կազմում
Express-ը, հղում կատարելով Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկի CaughtOffside սյունյակին, հայտնում է, որ «Բորուսիա Դորմունդի» ավագ Մարկո Ռոյսը, հնարավոր է, կարեիրան շարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` 33-ամյա ֆուտբոլիստի ու ռուրյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, ինչից էլ փորձում են օգտվել «կարմիր սատանաները»։
Հաղորդվում է, որ Ռոյսի գործակալ Դիրկ Հեբելը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ներկա է եղել անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» (2:1) հանդիպմանը, որի ավարտից հետո հանդիպել է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ և քննարկել գերմանացի ֆուտբոլիստի ապագան։
Հայտնի է նաև, որ «Բորուսիայում» Ռոյսի տարեկան աշխատավարձը 12 մլն եվրո է, ինչը լիովին համապատասխանում է «Յունայթեդի» ֆինանսական ներկա վիճակին։
Հավելենք, որ Մարկո Ռոյսը «իշամեղուների» կազմում հանդես է գալիս 2012 թ. հուլիսից` անցկացրած 368 խաղում դառնալով 156 գոլի և 117 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկո Ռոյս, տրանսֆերներ, Քրիստիան Ֆալկ