Ալեգրի․ Ոչ մի բանում պետք չէ վստահ լինել
Goal.com-ը հայտնում է, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գնահատել է ակումբում իր հեռանկարները։
51-ամյա մասնագետի պայմանագիրը թուրինցիների հետ լրանում է 2020 թվականին։ Մրցաշրջանի ավարտից հետո նրա ապագան կապում են «Ռեալի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Ոչ մի բանում պետք չէ վստահ լինել։ «Յուվենտուսում» այս 5 տարիների ընթացքում ինձ մոտ ամեն ինչ նորմալ է և ես երջանիկ եմ։Ես ունեմ պայմանագիր և ես գոհ եմ։
Ես կենտրոնացած եմ ներկայի վրա, հարցերի, որոնք պետք է լուծել այս մրցաշրջանում։Մենք հաղթեցինք Իտալիայի Սուպերգավաթը, հիմա պետք է հաղթել սկուդետոն և Չեմպիոնների լիգան»,- ասել է Ալեգրին։