Լիվերպուլն ինքնագոլերի շնորհիվ հաղթեց Լեսթերին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի18-րդ տուրում «Լիվերպուլն» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Լեսթերի» դեմ։
«Աղվեսները» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել տանտերերի համար, քանի որ արդեն 5-րդ րոպեին Կիրնան Դյուսբերի-Հոլի ջանքերով բացեցին հաշիվը։
Այդուհանդերձ, առաջին կեսի մնացած ժամանակահատվածում Յուրգեն Կլոպի թիմն ուներ խաղային ու տարածքային առավելություն և նախքան ընդմիջում ոչ միայն հավասարեց, այլև առաջ ացավ հաշվի մեջ։
Առաջին կեսի հակահերոս դարձավ հյուրերի կենտրոնական պաշտպան Վաութ Ֆեսը, ով երկու անգամ գրավեց սեփական դարպասը, իսկ գոլերը գրանցվեցին 38-րդ ու 45-րդ րոպեներին։
Երկրորդ խաղակեսում էլ «Լիվերպուլը» բազմիցս կարող էր հաշիվն էլ ավելի մեծացնել, սակայն այդպես էլ նոր դարպասի գրավումներ չարձանագրվեցին։
Այսպիսով, մերսիսայդյան ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 28 միավոր` ամրապնդվելով 6-րդ հորիզոնականում։
«Լեսթերը», 13 միավորով, 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լեսթեր, Լիվերպուլ, Կիրնան Դյուսբերի-Հոլ, Յուրգեն-Կլոպ, Վաութ Ֆես