Ման. Յունայթեդը խոշոր հաշվով հաղթեց Նոթինգհեմ Ֆորեսթին` մոտելանով լագագույն քառյակին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։
Հանդիպման մեծ մասում «կարմիր սատանաներն» ունեին խաղային ու տարածքային մեծ առավելություն` հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։
Էրիկ Տեն Հագի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մարկուս Ռեշֆորդն, Անոտնի Մարսիալն ու Ֆրեդը։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը» վաստակեց 29 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Մանկունյական ակումբն ընդամենը 1 միավորով է զիջում Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող 4-րդ հորիզթնականը զբաղեցնող «Տոտենհեմից», որի համեմատ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել։
«Անտատապահները», 13 միավորով, 19-րդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնի Մարսիալ, ԱՊԼ, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Նոթինգհեմ Ֆորեսթ, Ֆրեդ