Բարսան կարող է նոր գլխավոր մարզիչ ունենալ 2020-ի մարտին
Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է Էռնեստո Վալվերդեի փոխարինողին փնտրել։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն՝ Էռնեստո Վալվերդեին փոխարինելու գլխավոր թեկնածուն համարվում է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը։
Կումանն իր պայմանագրում ունի հրաժարագին, որը կապտանռնագույնները կարող են վճարել 2020 թվականի մարտին, ինչից հետո հոլանդացի մասնագետը կարող է դառնալ «Բարսայի» մարզիչը։
Սակայն, նշվում է նաև, որ հոլանդացի մասնագետի «Բարսան» գլխավորելու հավանականությունը քիչ է, քանի որ մասնագետը ցանկանում է Հոլանդիայի հավաքականի ղեկին մնալ մինչև ԵՎՐՈ 2020-ի ավարտը։
# Բարսելոնա, Հոլանդիայի հավաքական, Ռոնալդ Կուման