Արգենտինա – Ֆրանսիա հանդիպման գլխավոր ու եզրային մրցավարները
ԱԱ-2022-ի եզրափակիչի շրջանակում միմյանց դեմ կմրցեն Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։
Լեհաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հայտնում է, որ այդ հանդիպումը պատմական է լինելու լեհական ֆուտբոլի համար, քանի որ աշխարհի առաջնության եզրափակիչն առաջին անգամ սպասարկելու են լեհ մրցավարները։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշականվել Շիմոն Մարչինյակը, ում եզրերում օգնելու են Պավել Սոկոլնիցկին ու Տոմաշ Լիստկևիչը։
Նշենք, որ ՖԻՖԱ-ն դեռևս չի հաստատել այդ հանդիպման մրցավարական անձնակազմի մյուս անդամներին։
Հավելենք, որ Արգենտինա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 19:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Մունդիալ-2022, Շիմոն Մարցինյակ, Քաթար-2022, ՖԻՖԱ, Ֆրանսիայի հավաքական