Կրիշտիանու Ռոնալդուն մարզվել է Ռեալ Մադրիդի մարզաբազայում

Կրիշտիանու Ռոնալդուն մարզվել է Ռեալ Մադրիդի մարզաբազայում

14/12/2022 - 20:14

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հղում կատարելով Relevo-ին, հայտնում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն այժմ մարզվում է «Ռեալ Մադրիդի» մարզաբազայում` «Վալդեբեբասում»։

Հաղորդվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի ապագայի հարցում սա ոչինչ չի նշանակում. 37-ամյա հարձակվողը շարունակում է հիանալի հարաբերություններ պահպանել «արքայական» ակումբի ղեկավարության հետ, որը նրան թույլ է տվել մարզվել` մարզավիճակը պահպանելու համար։

Նշվում է նաև, որ Ռոնալդուն մարզվում է «Վալդեբեբասի» մարզադաշտերից մեկում` «Ռեալի» հիմնական թիմից առանձին։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն սույն թվականի նոյեմբերի 22-ից ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Նրա վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից հեռացել է ակումբի մարզչական շտաբի և ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023