Մեսսին ԱԱ-ներում դարձել է Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն
ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչում Արգենտինան 3:0 հաշվով հաղթեց Խորվաթիային` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
«Ալբիսելեստեի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև թիմի ավագ և առաջատար Լեո Մեսսին, ով, 34-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, բացեց հաշիվը։
Մեսսին աշխարհի առաջնությունների շրջանամում խփել է արդեն 11 գոլ` դառնալով Արգենտինայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։
Այդ ցուցանիշով 35-ամյա ֆուտբոլիստը շրջանցեց Գաբրիել Բատիստուտային, ով մունդիալների ընթացքում դարձել է 10 գոլի հեղինակ։
Մեսսիին ու Բատիգոլին հաջորդում են Դիեգո Արմանդո Մարադոնան (8), Գիլերմո Ստաբիլեն (8), Մարիո Կեմպեսը (6) և Գոնսալո Իգուայինը (5)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Գաբրիել Բատիստուտա, Գիլերմո Ստաբիլե, Գոնսալո-Իգուային, Դիեգո Արմանդո Մարադոնա, Լեո Մեսսի, Մունդիալ-2022, Քաթար-2022