Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստեցին Ինտերի` ընկերական խաղում ջախջախիչ հաղթանակին🎥
«Ինտերն» սկսել է նախապատրաստվել 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածին` ընկերական հանդիպում անցկացնելով Մալթան ներկայացնող «Գզիրայի» դեմ։
Սիմոն Ինձզագիի թիմը որևէ շանս չտվեց մրցակցին` ջախջախելով 6:1 հաշվով։
Հանդիպման երկրորդ կեսին մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը, ով դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Ֆեդերիկո Դիմարկոյին։
«Ներաձուրիների» կազմից աչքի են ընկել նաև Ռաուլ Բելանովան, Քրիստիան Ասլանին, Հական Չալհանօղլուն ու Ռոբին Գոսենսը։
«Գզիրայի» միակ գոլը խփել է Ջեֆերսոնը։
Նշենք, որ միլանյան ակումբը մինչև տարեվերջ կանցկացնի ևս 4 ընկերական հանդկպում և կմրցի «Զալցբուրգի» (դեկտեմբերի 7), «Բետիսի» (դեկտեմբերի 17), «Ռեջինայի» (դեկտեմբերի 22) և «Սասուոլոյի» (դեկտեմբերի 29) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Ինտեր, Հական Չալհանօղլու, Հենրիխ-Մխիթարյան, Ռաուլ Բելանովա, Ռոբին Գոսենս, Սիմոնե Ինձզագի, Քրիստիան Ասլանի, Ֆեդերիկո Դիմարկո