Երկրպագու. «Մեզ 3 ամիս սովորեցնում էին երկրպագել Քաթարի հավաքականին»
Երկրպագուներից մեկը, ով չի ցանկացել բացահայտել իր անձը, պատմել է, թե ինչպես է դարձել Քաթարի հավաքականի երկրպագու։
«Քաթարը երկրպագուներ էր հավաքագրում արաբական աշխարհի երկրներից։
Խումբ հավաքավեց, այնուհետև մեզ 3 ամիս սովորեցնում էին երկրպագել Քաթարի հավաքականին։ Մեզ կացարան տրամադրեցին, վճարում էին մեր սննդի և մեկ վայրից մեկ այլ վայր տեղափոխվելու համար։ Բացի դրանից, մեզ տրամադրեցին նաև հանդիպումների տոմսեր։
Մենք բոլորս նույն հյուրանոցում ենք ապրում, իսկ դեկտեմբերի 1-ին վերադառնալու ենք մեր երկրները»,- երկրպագուի խոսքերը մեջբերում է Championat.com-ը։
Հիշեցնենք, որ Քաթարի հավաքականն ընդգրկված էր մրցաշարի A խմբում և պարտվեց բոլոր երեք խաղերում էլ` լքելով հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Մունդիալ-2022, Քաթար-2022, Քաթարի հավաքական