ԱԱ-2022. Հոլանդիան ու Էկվադորը չպարզեցին հաղթողին 🎥
ԱԱ-2022-ի A խմբի 2-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը Դոհայի «Միջազգային» մարզադաշտում մրցեց Էկվադորի դեմ։
Կարելի է ասել` «նարնջագույնները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 6-րդ րոպեին Կոդի Գակպոն առաջ մղեց իր թիմին։
Այդուհանդերձ, հանդիպման մնաց ժամացած ժամանակահատվածում «Լա տրին» ուներ խաղային լուրջ առավելություն և 49-րդ րոպեին Էներ Վալենսիայի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։
Խփած գոլից հետո էլ Գոնսալո Ալֆարոյի թիմը շատ ավելի մոտ էր հաղթանակ կորզելուն, քան Հոլանդիան։
Հիշատակման է արժանի 58-րդ րոպեին Գոնսալո Պլատայի կատարած հարվածը, երբ հոլանդացիներին փրկեց դարպասաձողը։
Ամեն դեպքում, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
A խումբը 2-րդ տուրից հետո ստացավ հեռևյալ տեսքը.
- Հոլանդիա – 4 միավոր
- Էկվադոր – 4 միավոր
- Սենեգալ – 3 միավոր
- Քաթար – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Գոնսալո Ալֆարո, Էկվադորի հավաքական, Էներ Վալենսիա, Կոդի Գակպո, Հոլանդիայի հավաքական, Մունդիալ-2022, Քաթար-2022