Դրամա Պամպլոնայում. Բարսելոնան 10 ֆուտբոլիստներով կամային հաղթանակ տոնեց Օսասունայի նկատմամբ🎥
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Բարսելոնան» Պամպլոնայի «Էլ Սադար» մարզադաշտում մրցեց «Օսասունայի» դեմ։
Կարելի է ասել` տանտերերը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 6-րդ րոպեին Դավիդ Գարսիան առաջ մղեց Յակոբա Արասատեի թիմին։
«Բլաուգրանայի» անհաջողությունները շարունակվեցին արդեն 31-րդ րոպեին, երբ դաշտից հեռացվեց Ռոբերտ Լևանդովսկին` ստանալով երկրորդ դեղին քարտը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսի մեկնարկում, ինչ-որ տեղ անսպասելի, Խավիի թիմը հավասարեցրեց հաշիվը. 48-րդ աչքի ընկավ Պեդրին։
Հաշվի հավասարվելուց հետո դաշտում հիմնականում հավասար պայքար էր ընթանում, սակայն պամպլոնացիների գրոհներն ավելի սուր էին, ովքեր որոշ դրվագներում կարող էին կրկին առաջ անցնել հաշվի մեջ։
Այդուհանդերձ, հյուրերը հետ մղեցին «Օսասունայի» վտանգավոր գրոհները, իսկ 85-րդ րոպեին հաջողվեց նույնիսկ հաղթանակ կորզել. գլխի հիասքանչ հարվածով գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ռաֆինիան։
Խաղավերջում, «կապտանռնագույնները» պահպանեցին հաղթական հաշիվն` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Այսպիսով, «Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 37 միավոր և ամրապնդվեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում։
«Օսասունան», 23 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Խավի, Յակոբա Արսատե, Պեդրի, Ռաֆինյա-Լիդս, Ռոբերտ-Լևանդովսկի, Օսասունա