Միլանը փայլեց` ջախջախելով Մոնցային🎥
Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում գործող չեմպիոն «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Մոնցայի» դեմ։
Հանդիպման ընթացքում «ռոսոներներն» ունեին խաղային առավելություն` մրցակցին ջախջախելով 4:1 հաշվով։
Ստեֆանո Պիոլիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Բրահիմ Դիասը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դիվոկ Օրիգին ու Ռաֆայել Լեաուն։
«Մոնցայի» միակ գոլը խփեց Ֆիլիպո Ռանոկիան։
Նշենք, որ Դիասի առաջին գնդակի ժամանակ գոլային փոխանցում կատարեց դարպասապահ Չիպրիան Տետերեշանուն, իսկ Դիվոկ Օրիգին «Միլանի» կազմում խփեց իր անդրանիկ գոլը։
«Միլանն» Ա սերիայի շրջանակում տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 26 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնականով։
«Մոնցան», 10 միավորով, 14-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բրահիմ Դիաս, Կիպրիան Տետերեշանու, Միլան, Մոնցա, Ռաֆայել Լեաու, Ստեֆանո Պիոլի