Գվարդիոլան հայացքն ուղղել է Յուվենտուսի կողմը. Դիբալան է պետք
«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի կարիերայի ներկա ժամանակահատվածում խաղային անկում է:
Tuttosport-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր տնօրեն Ֆերանա Սորիանոն թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի խնդրանքով եղել է Իտալիայում, որպեսզի հետաքրքրվի Դիբալայի ծառայություններով:
Շատ են խոսակցությունները, որ արգենտինացին ամռանը լքելու է «Յուվենտուսը»: Թուրինյան ակումբն անդրդվելի է ֆուտբոլիստի հրաժարագնի հարցում՝ 120 միլիոն եվրո:
Ընթացիկ առաջնությունում 25-ամյա Դիբալան բոլոր մրցաշարերում 25 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 7 գոլի հեղինակ: