Խոակին Կապառոսը հրաժեշտ է տվել Հայաստանի հավաքականին

Խոակին Կապառոսը հրաժեշտ է տվել Հայաստանի հավաքականին

01/10/2022 - 18:59

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՖՖ-ն և Խոակին Կապառոսը դադարեցրել են համագործակցությունը. իսպանացի մասնագետը լքել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

66-ամյա մասնագետը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` հրաժեշտ տալով Հայաստանի հավաքականին.

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ հանդիպումից հետո երկկողմ համաձայնության հասանք` համագործակցության դադարեցման վերաբերյալ։

Պատիվ է եղել լինել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆեդերացիային, նրա ողջ անձնակազմին, ֆուտբոլիստներին և հատկապես նախագահին այն ժամանակի համար, որի ընթացքում միասին աշխատել ենք հետաքրքիր նախագծի շուրջ։

Ես յուրահատուկ ձևով գնահատում եմ այն աջակցությունը, որը մեզ տալիս էին բոլոր երկրպագուները, որոնց շնորհիվ զգում էինք այս երկրի և հավաքականի մեծությունը, ինչի համար էլ ես շատ հպարտանում եմ հիասքանչ պահերի համար, որոնք մենք ապրել ենք միասին։

Նույնիսկ մեկ օր չեմ կասկածել, որ բախտ եմ ունեցել աշխատել այս թիմի հետ։

Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք։ Միշտ կլինեմ ձեր կողքին»,- գրել է Խոակին Կապառոսը։

հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը գլխավորում էր 2020 թ. մարտից։

66-ամյա մասնագետի գլխավորությամբ մեր ընտրանին անցկացրել է 26 հանդիպում, տոնել 8 հաղթանակ, կրել 12 պարտություն, 6 անգամ էլ ոչ-ոքի խաղացել։

Խոակին Կապառոսի օրոք Հայաստանի հավաքականը հաղթել է Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության C դիվիզիոնի իր խմբում` նվաճելով B դիվիզիոնի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023