Բարսելոնան խոշոր գումար է պարտք Մանչեսթեր Սիթիին
«Բարսելոնան» Ֆերրան Տորեսի տրանսֆերի հարցում դեռևս չի կատարել ֆինանսական բոլոր պարտավորությունները։
Catalunya Ràdio-ն, հղում կատարելով կատալոնական ակումբի ֆինանսական հաշվետվությանը, հայտնում է, որ «բլաուգրանան» իսպանացի հարձակվողի տրանսֆերի հարցում «Մանչեսթեր Սիթիին» դեռևս պետք է վճարի 52 մլն եվրո։
«Կապտանռնագույնները» 22-ամյա ֆուտբոլիստին գնել են 2022 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գործարքը «Բարսելոնայի» համար արժեցել է 55 մլն եվրո, որին պետք է ավելանան նաև տարբեր հավելավճարներ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բարսելոնան» գործարքն իրականացնելու պահին «քաղաքաբնակներին» վճարել է միայն 3 մլն եվրո` մանկունյական ակումբի ղեկավարության հետ պայմանավորվելով գումարի մյուս մասը վճարել մի քանի փուլով։
Նշենք, որ Ֆերրան Տորեսը կատալոնական ակումբի կազմում մինչ օրս անցկացրել է 33 հանդիպում` դառնալով 8 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆերրան Տոռես