Ֆիգուն ընկերների հետ համաշխարհային ռեկորդ է սահմանել` ֆուտբոլ խաղալով 6 կմ բարձրության վրա🎥
«Բարսելոնայի», «Ռեալ Մադրիդի», «Ինտերի» և Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն շատ արտասովոր ֆուտբոլային հանդիպման է մասնակցել։
Բանն այն է, որ Mastercard-ը ֆուտբոլային հանդիպում է կազմակերպել 6166 մ բարձրության վրա` զրոյական ձգողականության պայմաններում։
Հանդիպմանը մասնակցել են տարբեր մայրցամաքներ ներկայացնող ֆուտբոլիստներից բաղկացած երկու թիմ՝ Լուիշ Ֆիգուի գլխավորությամբ։
Հանդիպումը կայացել է ինքնաթիռում տեղադրված 75 քմ տարածք ունեցող հատուկ դաշտում։
Նշենք, որ Լուիշ Ֆիգուին հաջողվել է այդ խաղում դառնալ գոլի հեղինակ։
The Guardian-ն էլ հայտնում է, որ այս հանդիպումն ընդգրկվելու է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենամեծ բարձրության վրա կայացած ֆուտբոլային հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուիշ Ֆիգու