ՈՒԵՖԱ-ն մտադիր է ակումբային նոր մրցաշար ստեղծել
ՈՒԵՖԱ-ն սկսել է դիտարկել ակումբային նոր մրցաշար ստեղծելու գաղափարը, որին մասնակցելու են եվրագավաթների` Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի ու ամերիկյան ՄԼՍ-ի հաղթողները։
The Guardian-ի տեղեկություններով, նոր մրցաշարը փոխարինելու է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթին, որն յուրաքանչյուր տարի օգոստոսին խաղարկում են Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաղթողները։
Աղբյուրի փոխանցմամբ` նոր մրցաշարի ստեղծման հարցով ՈՒԵՖԱ-ի ղեկավար կազմի շրջանակներում այժմ ակտիվ բանակցություններ են ընթանում։
Հաղորդվում է, որ ՈւԵՖԱ-ն ամերիկյան շուկան համարում է ֆուտբոլի զարգացման չափազանց հեռանկարային ուղղություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն մտածում է նաև Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղարկություններից մեկի եզրափակիչն անցկացնել ԱՄՆ-ում։
Այդ գաղափարին կողմ են արտահայտվել նաև ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին ու Եվրոպական ակումբների միությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, ՄԼՍ, ՈւԵՖԱ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Չեմպիոնների-լիգա