Ընկերական հանդիպումներ. Բարսելոնան ու Ման. Սիթին գերգոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥
Օգոստոսի 24-ին «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին»` «Սփոթիֆայ Նոու Կամպ» մարզադաշտում, բարեգործական հանդիպում անցկացրին` նվիրված կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ ու մարզիչ, Պեպ Գվարդիոլայի մոտ ընկեր Խուան Կարլոս Ունզունեի, ով տառապում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով։
Գերգոլառատ խաղում գրանցվեց 3:3 հաշիվը։ «Բլաուգրանայի» կազմից գոլերը խփեցին Պիեր-Էմերիկ Օբայենագը, Մեմֆիս Դեպայն ու Ֆրենկի դե Յոնգը, իսկ «քաղաքաբնակների» կազմից` Խուլիան Ալվարեսը, Քոուլ Պալմերն ու Ռիյադ Մարեզը։
Նշենք, որ ալժիրցի վինգերը մանկունյական ակումբին պարտությունից փրկեց 90+9-րդ րոպեին` դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։
Հավելենք, որ Խուան Կարլոս Ունզուեն «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 1988-90 թթ.` անցկացրած 7 խաղում դարպասը 5 անգամ պահելով անառիկ։
Որպես դարպասապահների մարզիչ` Ունզուեն «բլաուգրանայում» աշխատել է 2003-2010 և 2011-12 թվականներին` ընդգրկված լինելով Ֆրենկ Ռայկարդի և Պեպ Գվարդիոլայի մարզչական շտաբերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խավի, Խուլիան Ալվարես, Մանչեսթեր-Սիթի, Մեմֆիս Դեպայ, Պեպ Գվարդիոլա, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Ռիյադ Մարեզ, Քոուլ Պալմեր, Ֆրենկի-դե-Յոնգ