Հայտնի է դարձել այն գումարի չափը, որն անհրաժեշտ  է Բարսելոնային Կունդեին գրանցելու համար

Հայտնի է դարձել այն գումարի չափը, որն անհրաժեշտ է Բարսելոնային Կունդեին գրանցելու համար

23/08/2022 - 15:38

«Բարսելոնան« ոչ մի կերպ չի կարողանում գրանցել թիմի նորեկներից Ժյուլ Կունդեին։

Ինչպես տեղեկացնում է AS-ը, «բլաուգրանային» անհրաժեշտ է ևս 20 մլն եվրո գումար, որպեսզի կարողանա ֆրանսիացի պաշտպանին գրանցի` Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի հանդիպումներին մասնակցելու համար։

Այդ խնդրի պատճառով 23-ամյա պաշտպանն արդեն բաց է թողել իսպանական Պրեմիերայի մեկնարկային երկու հանդիպումները, և նույնիսկ կան խոսակցություններ, որ եթե կատալոնական ակումբը չկարողանա մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը հարթել ստեղծված իրավիճակը, ապա, հնարավոր է, ֆրանսիացի ֆուտբոլիստը խզի «Բարսելոնայի» հետ կնքված պայմանագիրն ու ազատ գործակալի կարգավիճակով հեռանա ակումբից։

Հաղորդվում է, որ «կապտանռնագույնները» խնդիրը լուծելու համար ստիպված են կա՛մ վաճառել ֆուտբոլիստների կա՛մ էլ կրճատել նրանց գործող պայմանագրով սահմանված ներկա աշխատավարձերը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դեռևս սույն թվականի հուլիսի 28-ին է պաշտոնապես հայտարարել «Սևիլիայից» 50 մլն եվրոյի դիմաց Ժյուլ Կունդեին ձեռք բերելու մասին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023