Ման. Յունայթեդի խայտառակությունը. Բրենթֆորդը ջախջախեց «կարմիր սատանաներին»🎥

Ման. Յունայթեդի խայտառակությունը. Բրենթֆորդը ջախջախեց «կարմիր սատանաներին»🎥

13/08/2022 - 22:24

Անգլիական Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։

Հանդիպման առաջին կեսում «կարմիր սատանաները» պարզապես խայտառակ հանդես եկան` բաց թողնելով 4 անպատասխան գնդակ։

«Մեղուների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ջոշուա Դա Սիլվան, Մաթիաս Ենսենը, Բեն Մին ու Բրայան Մբեումոն։

Երկրորդ կեսում Էրիկ Տեն Հագի թիմը փորձեց բեկել հանդիպման ընթացքը, սակայն հյուրերի խաղում ոչինչ չէր ստացվում։

Այսպիսով, «Բրենթֆորդը» 4:0 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին», ինչից հետո վաստակեց 4 միավոր` բարձրանալով 4-րդ հորիզոնական։

Մանկունյական ակումբը պարտվել է մեկնարկային երկու խաղերում էլ և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023