Բարսելոնան ընկերական խաղում չկարողացավ հաղթել Իսպանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբին🎥
«Բարսելոնան» սկսել է միջմրցաշրջանային հատվածն ու ընկերական հանդիպում անցկացրեց Իսպանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլոտի» դեմ։
Առաջ ընկնելով` նշենք, որ, չնայած «բլաուգրանան» հանդիպման մեծ մասում ուներ տարածքային տոտալ առավելություն, միևնույնն է, չկարողացավ կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Նախ կատալոնական ակումբի կազմից 28-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ապա 45-րդ րոպեին «Օլոտի» պատասխան գոլը խփեց Էլոյ Ամագատը։
Հավելենք, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին խաղալու հնարավորություն տվեց մի շարք երիտասարդ ֆուտբոլիստների, ինչի արդյունքում կատալոնական ակումբի կազմում իրենց նորամուտը նշեցին Պաբլո Տորեն, Արնաու Կասասը, Ալեքս Վալեն, Անտոնիո Արանդան, Ֆաբիո Բլանկոն, Մարկ Կասադոն, Ինյակի Պենիան ու Չադի Ռիյադը։
Նշենք, որ «Բարսելոնան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 20-ին ու կմրցի ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, ընկերական-հանդիպումներ, Ինյակի Պենյա, Պաբլո Տորե, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Օլոտ