Պաշտոնական. Վարազդատ Հարոյանը նոր ակումբ ունի
Ինչպես տեղեկացնում է Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսի» մամուլի ծառայությունը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հուլիսի 1-ը։
Հիշեցնենք, որ 29-ամյա պաշտպանի վերջին ակումբը եղել է իսպանական Լա լիգան ներկայացնող «Կադիսը», որի կազմում հանդես է եկել 2021/22 մրցաշրջանում` անցկացրած 19 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։
Նշենք, որ 2020 թ. հուլիսից «Անորտոսիսի» կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Հովհաննես Հանբարձումյանը։
Հավելենք, որ «Անորտոսիսը» Կիպրոսի Բարձրագույն առաջնության` Լիգա ՍԻՏԱ-ի 2021/22 մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անորտոսիս, Լա-լիգա, Կադիս, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, տրանսֆերներ