Արբելոան «անիծել է» Բարսելոնային և Մեսսիին
Իսպանական Marca-ն հայտնում է, որ «Ռեալ Մադրիդի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան պատմել է, թե ինչպես է վերաբերվում «Բարսելոնային» և նրա առաջատար Լիոնել Մեսսիին։
«Ես դեմ չեմ «Բարսելոնային», բայց մաղթում եմ նրանց պարտություններ, քանի որ դա լավ է «Ռեալի» համար։
Կցանկանամ, որ կատալոնացիները չանցնեն Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ։ Մեկ հակառակորդ քիչ կլինի։
«Բարսելոնան» միշտ էլ լավ թիմ է եղել ու ես միշտ ցանկացել եմ հաղթել նրանց։
Միշտ լարվածություն եմ զգացել կլասիկոներում,տեսել եմ թե ինչպես է Զիդանը Լուիս Էնրիկեյի վզից բռնում։
Շատ եմ հարգում «Բարսելոնային»։ Այն իրոք լավ թիմ է անհավանական Մեսսիով։
Լիոնելը շատ լավն է, բայց ես երբեք չեմ հիացել նրա խաղով և դժվար թե կարողանամ ապագայում։ Հուսով եմ՝ նա շուտով կավարտի կարիերան… օրերն եմ հաշվում։
Իսկո՞ն. Ես նրա համար մեկ ֆանատն եմ։ Նա ստիպված է խաղալ ոչ իր դիրքում, հուսով եմ՝ նա դեռ երկար կմնա «Ռեալում»»,- ասել է Արբելոան։