Մարիո Բալոտելիի հիանալի անցումն ու «ռաբոնա» տեսակի հարվածով գոլը Գյոզթեփեի դեմ խաղում🎥
Թուրքական Սուպերլիգայի վերջին` 38-րդ տուրում «Ադանա Դեմիրսպորը» սեփական հարկի տակ պարզապես քարը քարի վրա չթողեց «Գյոզթեփեին»` ջախջախելով 7:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ իտալացի անվանի հարձակվող Մարիո Բալոտելին, ով դարձավ պենտա-տրիկի հեղինակ` 5 անգամ գրավելով մրցակցի դարպասը։
Հատկապես տպավորիչ ստացվեց 31-ամյա հարձակվողի վերջին գոլը, ով հիանալի անցում ձեռնարկեց ու «ռաբոնա» տեսակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը։
Հավելենք, որ այդ 5 գոլերի շնորհիվ` Բալոն Սուպերլիգայի շրջանակում խփած գնդակների քանակը հասցրեց 18-ի ու լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ միանգամից 2-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադանա Դեմիրսպոր, Գյոզթեփե, Թուրքիայի Սուպերլիգա, Մարիո-Բալոտելի