ՄԼՍ-ը ներկայացնող ակումբը պայմանագիր է առաջարկել Կիելինիին
«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է թուրինյան ակումբից։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, 37-ամյա պաշտպանը, հնարավոր է, կարիերան շարունակի ամերիկյան ՄԼՍ-ում։
Աղբյուրի փոխանցմամբ` «Լոս-Անջելես Գալաքսին» բանակցություններ է սկսել իտալացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ ու մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը պայմանագիր առաջարկել։
Ավելի վաղ Սկիրան հայտնել էր, որ Կիելինիին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Ինտեր Մայամին»։
Հիշեցնենք, որ վետերան պաշտպանը «բյանկոներիների» կազմում հանդես է գալիս 2005 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 559 հանդիպում` դառնալով 36 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր-Մայամի, Լոս-Անջելես Գալաքսի, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Ջորջիո-Կիելինի, տրանսֆերներ