Բրայթոնն ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակն է տոնել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում
Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Բրայթոնը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «ճայերը» Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի շրջանակում տոնել են ակումբի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը։
«Բրայթոնին» այդ հաղթանակին հասնելու համար անհրաժեշտ է եղել 356 հանդիպում։
«Բրայթոնը» մինչ այս պահն Անգլիայի բարձրագույն դիվիզիոնում ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնել էր 1979 թ. դեկտեմբերի 29-ին, երբ 4:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Ակումբը հետագայում նույն հաշվով հաղթել է նաև «Քովենթրի Սիթիին» (1981 թ. մարտի 7), կրկին «Մանչեսթեր Սիթիին» (1981 թ. հոկտեմերի 3), «Սուոնսիին» (2018 թ. փետրվարի 24, Պրեմիեր լիգա)։
Հիշեցնենք, որ Անգլիայի բարձրագույն դիվիզիոնը, 1991/92 մրցաշրջանից սկսած, վերաձևափոխվել է և կոչվում է Պրեմիեր լիգա։
Հավելենք, որ «Բրայթոնը» միայն 9-րդ մրցաշրջանն է անցկացնում Անգլիանի բարձրագույն դիվիզիոնին, որից միայն հինգն է եղել Պրեմիեր լիգայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի բարձրագույն դիվիզիոն, ԱՊԼ, Բրայթոն, Մանչեսթեր-Յունայթեդ