Ռոնալդուն 14 տարի անց կրկին գրավեց Չելսիի դարպասը🎥
Անգլիական Պրեմիեր 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Մանկունյական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով 62-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և միավոր փրկեց իր թիմի համար։
Պորտուգալացի հարձակվողը վերջին անգամ «Չելսիի» դեմ խաղերում գոլի հեղինակ դարձել էր 14 տարի անց, երբ 2008 թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում գրավեց Պետեր Չեխի պաշտպանած դարպասը։
Այդ օրը «կարմիր սատանաները» 11-մետրանոցներով հաղթեցին լոնդոնյան ակումբին` պատմության մեջ երրորդ անգամ նվաճելով «ականջավոր» գավաթը։
Հավելենք, որ Ռոնալդուն մինչ օրս «Չելսիի» դեմ անցկացրել է 17 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Չելսի, Չեմպիոնների-լիգա