Բարսելոնան, Ռեալն ու Յուվենտուսը, հնարավոր է, զրկվեն ՉԼ-ի 2023/24 մրցաշրջանին մասնակցելու իրավունքից
Ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն այսուհետ կկարողանա պատժամիջոցներ կիրառել Սուպերլիգայի հիմնադիր ակումբների նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Մադրիդի դատարանի նոր դատավոր Սոֆյա Խիլը չեղյալ է համարել իր նախորդի այն որոշումը, որն արգելում էր ՈւԵՖԱ-ին պատժամիջոցներ կիրառել «Ռեալ Մադրիդի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ՝ Սուպերլիգայի ստեղծման համար:
Դատավարությունը կշարունակվի հունիսի 14-ին կողմերի մասնակցությամբ կայանալիք նիստի ժամանակ։
Այդուհանդերձ, սպասվում է, որ մոտ ժամանակներս ՈւԵՖԱ-ն լրացուցիչ պատժամիջոցներ չի կիրառի ակումբների նկատմամբ, սակայն հավանական է, որ ապագայում նրանցից կպահանջվի վճարել 15 միլիոն եվրո տուգանք և փոխանցել եվրոպական մրցաշրջանի մեկ մրցաշրջանի հասույթի 5%-ը։
Ավելի վաղ նման պատժամիջոցների են արժանացել նաև Սուպերլիգան լքած մյուս 9 ակումբները։
Հաղորդվում է, որ եթե «Ռեալը», «Յուվեն» և «Բարսան» հրաժարվեն կատարել այդ պարտավորությունները, ապա ՈՒԵՖԱ-ն կարող է նրանց զրկել Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի մասնակցության իրավունքից։
Հիշեցնենք, որ 2021 թ. ապրիլին եվրոպական 12 գրանդ ակումբներ հայտարարարեցին Սուպերլիգա ստեղծելու մասին։
Սուպերլիգայի կազմում ներառված էին «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Ռեալ Մադրիդը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» «Չելսին»,«Արսենալը», «Տոտենհեմը», «Միլանը», «Ինտերն» ու «Յուվենոտուսը»։
Հիմնադրումից ընդամենը մեկ օր անց բոլոր ակումբները, բախվելով ֆուտբոլային հանրության լուրջ քննադատությանը, բացի «Յուվենտուսից», «Բարսելոնայից» ու «Ռեալ Մադրիդից», լքեցին մրցաշարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Յուվենտուս, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա