Ռոնալդուն տուգանայինից խփած գոլերի քանակով հավասարվեց Մեսսիին
Անգլիական Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Նորվիչին»։
Մանկունյական ակումբի կազմից փայլուն հանդիպում անցկացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
Պորտուգալացի հարձակվողը 76-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ ու հաղթանակ պարգևեց իր թիմին։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, տուգանայինից կատարած ուղիղ հարվածով խփած գոլերի քանակով 37-ամյա ֆուտբոլիստը հավասարվել է ՊՍԺ-ի հարձակվող Լեո Մեսսիին։
Երկու ֆուտբոլիստները տուգանայինից կատարած հարվածից հետո դարձել են 58-ական գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Նորվիչ