Պեդրիի շքեղ գոլը հաղթանակ պարգևեց Բարսելոնային Սևիլիայի դեմ խաղում🎥

Պեդրիի շքեղ գոլը հաղթանակ պարգևեց Բարսելոնային Սևիլիայի դեմ խաղում🎥

04/04/2022 - 00:55

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ տարածքային ու խաղային առավելություն, սակայն միայն 72-րդ րոպեին կարողացավ խփել այս խաղի միակ ու հաղթական գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Պեդրին` հեռահար հարվածով դառնալով պարզապես շքեղ գոլի հեղինակ։

Այսպիսով, Խավիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, վաստակեց 57 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական։

«Բլաուգրանան» առաջատար «Ռեալ Մադրիդին» զիջում է 12 միավոր։

Նշենք, որ 57-ական միավոր ունեն նաև «Ատլետիկո Մադրիդն» ու «Սևիլիան», որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ հորիզոնականները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023