Պաշտոնական. Spotify-ը դարձավ Բարսելոնայի նոր տիտղոսային հովանավորը
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, շվեդական հանրահայտ աուդիո հոսքային Spotify ընկերությունը դարձել է ակումբի նոր տիտղոսային հովանավորը։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 4 տարով, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. հուլիսի 1-ից։
2022/23 մրցաշրջանից սկսած` Sporify-ի լոգոտիպը կհայտնվի «Բարսելոնայի» տղամարդկանց և կանանց թիմերի մարզաշապիկների դիմային հատվածում։
Բացի դրանից, պատմության մեջ առաջին անգամ «Նոու Կամպ» մարզադաշտը կվերաբրենդավորվի ու, հաջորդ մրցաշրջանից սկսած, կկոչվի «Սփոթիֆայ Նոու Կամ»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Spotify-ի հետ համագործակցությունից տարեկան կվաստակի 93 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Spotify, Բարսելոնա