Լա Մասիա. Ֆուտբոլային դարբնոց կամ ինչպե՞ս են ծնվում աստղեր

Լա Մասիա. Ֆուտբոլային դարբնոց կամ ինչպե՞ս են ծնվում աստղեր

13/03/2022 - 14:35

Լա Մասիան «Բարսելոնայի» աշխարհահռչակ մարզադպրոցն է, որը ֆուտբոլին տվել է Պեպ Գվարդիոլայի և Լեո Մեսսիի պես ֆուտբոլիստներ։

Լա Մասիայում մարզվում են 11-18 տարեկան ավելի քան 700 տղաներ և աղջիկներ, որոնցից 79-ը մշտական բնակություն են հաստատում այնտեղ։

Լա Մասիայի գլխավոր նպատակը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ պատրաստելն է, իսկ այնտեղից դուրս եկած ֆուտբոլսիտների ցանկը պարզապես նախանձելի է։ Բացի Մեսսիից ու Գվարդիոլայից, կարելի է առանձնացնել նաև Անդրես Ինիեստային, Խավիին, Սերխիո Բուսկետսին ու Ժերար Պիկեին։

Վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները դարձել են «Բարսելոնայի» պատմության ամենաառանցքային դեմքերից` կերտելով բազում հաղթանակներ ինչպես Լա լիգայում, այնպես էլ միջազգային մրցաշարերում։

Վերջին տարիներին Լա Մասիան կրկին վերածունդ է ապրում, որի սաները «պայթեցրին» բոլորի ուշադրությունը։

Անսու Ֆաթին, ով 2020 թ. Golden Boy մրցանակի քվեարկության արդյունքներով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, Լա Մասիայի ժամանակից սաներից ամենատաղանդավորներից մեկն է և արդեն գերազանցել է բազում ռեկորդներ։

Ֆաթին միակը չէ, ում պետք է հիշատակել։ Աչքի են ընկնում նաև Ալեխանդրո Բալդեն, Գավին, Նիկոն և այլք։

Լա Մասիայում սովորող ֆուտբոլիստները կրթվում են պաշտամունքային դարձած խաղաոճի հիման վրա, որն իրենից ենթադրում է գնդակի շատ վերահսկում, ինչը տարիներ շարունակ «Բարսելոնայի» հոմանիշն է։

Այդ խաղաոճը խթանում է միասնականության զգացումը, ինչը հնարավոր է դարձել միայն համակարգի կառուցվածքի և պահանջների իրական ըմբռնման շնորհիվ:

Այդուհանդերձ, Լա Մասիան, որը 2011 թ. տեղափոխվեց հատուկ կառուցված 6000 ք. մետր տարածք, ավելին է, քան պարզապես որակյալ ֆուտբոլիստների «արտադրամաս»։

Շատ գիտակցված ջանքեր են գործադրվում երիտասարդների շրջանում սերմանելու այն արժեքները, որոնք ակումբը կարծում է, որ կարևոր է բոլոր նրանց համար, ովքեր համալրում են «Բարսելոնայի» շարքերը։ Այդ արժեքներն են հարգանքը, հնազանդությունն ու թիմային աշխատանքը։

Սրանք այն արժեքներ են, որոնք ներթափանցում են ակումբի ներքին խոհանոց և կազմում են ֆուտբոլիստների ինքնության հիմքը՝ սկսած գլխավոր թիմից մինչև ակադեմիայի ամենաերիտասարդ թիմերը։

Լա Մասիայիում բոլորը կրթվում են «Mes que un club»` «Ավելին, քան ակումբ» գաղափարով։

«Բարսելոնան» մեծ տեղ է տալիս նաև այն փաստին, որ ֆուտբոլը չխանգարի ֆուտբոլիստի բնականոն կրթություն ստանալու գործընթացին։

Հաճախ է պատահում, երբ «Բարսելոնան» հոգում է Լա Մասիայում հանդես եկող և բնակվող երեխաների կրթական բոլոր ծախսերը` ապահովելով նաև դպրոցական ծրագրերի ամբողջական իրականցումը։

Լա Մասիան ունի իր սեփական բուժանձնակազմն ու մասնագիտակցված խոհարարները, ոքվեր զբաղվում են մարզադպրոցի ֆուտբոլիստների անհատական սննդակարգի և բուժօգնության հարցերով։

Լա Մասիայի ղեկավարությունն այնտեղ խաղացող երեխաների ծնողների հետ հաճախ կազմամերպում են նաև տարբեր մշակութային միջոցառումներ, այդ թվում` այցելություններ թատրոն և թանգարաններ։

Այդ կերպ «Բարսելոնան» փորձում է ընդգծել արտադասարանական զարգացման կարևորությունը` խթանելով նաև երեխաների մտածողության ճիշտ առաջընթացին։

Կարճ ասած` Լա Մասիայի փիլիսոփայությունն ու նպատակը ֆուտբոլիստներ «արտադրելն» ու նրանց անձնական և կրթական աճ ապահովելն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023