ԱԱ-2022-ի կին պաշտոնյային սպառնում է մտրակի 100 հարված և յոթ տարվա ազատազրկում
Աշխարհի 2022 թ. առաջնության կազմկոմիտեում աշխատող կին պաշտոնյաներից` մեքսիկացի Պաոլա Շետեկատը հայտնվել է սկանդալի եզրին։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 28-ամյա աշխատակցուհին դիմել է Քաթարի ոստիկանություն այն մեղադրանքով, որ գործընկերներից մեկն իրեն բռնաբարել է։
Աղբյուրի փոխանցմամբ` Շետեկատը ոստիկանություն դիմել է 2021 թ. հունիսի 6-ին, իսկ դեպքից հետո սկսել է գիշերել հյուրանոցներից մեկում։
Այդուհանդերձ, ոստիկանությունը, չունենալով բավարար ապացույցներ, սկսել է մեղադրել Շետեկատին` արտաամուսնական սեռական հարաբերություններ ունենալու համար, որն օրենքով արգելված է Պարսից ծոցի գրեթե բոլոր երկրներում։
Բանն այն է, որ, ըստ ոստիկանության պդնման, դեպքի վայրում չեն եղել տեսախցիկներ, որոնք կֆիքսեին կատարվածը և կհաստատեին, որ եղել է բռնաբարություն։
Մեղադրանքի հաստատումից հետո Շետեկատին այժմ սպառնում է մտրակի 100 հարված և 7 տարվա ազատազրկում։
Շետեկատի իրավաբանները նրան հայտնել են, որ պատժից խուսափելու համար նա կարող է ամուսնանալ ենթադրյալ հանցագործի հետ։
Հատկանշական է, որ մեքսիկացի աշխատակցուհին դեպքից հետո ստիպված է եղել թողմել իր երազանքի աշխատանքն ու վերադառնալ հայրենիք։
Այժմ սպասվում է, որ մարտի 6-ին Շետեկատին հեռակա կարգով Դոհայում կդատարապրտեն 7 տարվա ազատազրկման և մտրակի 100 հարվածի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Պաոլա Շետեկատ, Քաթար-2022