Դանժումա. «Վիլյառեալի նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է»
«Վիլյառեալի» հարձակվող Արնո Դանժուման խոսել է ակումբի նապատակների մասին.
«Նախորդ տարի «Վիլյառեալը» հաղթեց Եվրոպա լիգան, իսկ այս մրցաշրջանում մեր նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է։ Դեռևս մեզ համար ամեն ինչ լավ է ընթանում։
«Յուվենտուսի» դեմ խաղում կշարունակենք անել այն, ինչ մինչ այս պահն արել ենք։
Նույնիսկ այն ժամանակ, երբ խաղում էինք ավելի թոփ ակումբների, օրինակ, «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ` «Օլդ Թրաֆորդում», լավ ֆուտբոլ ցույց տվեցինք և շատ պահեր ստեղծեցինք։ Այդ խաղում պետք է հաղթեինք, սակայն պարտվեցինք 1:2 հաշվով։
Ես երբեք չեմ ասի, թե անհնար է Չեմպիոնների լիգան հաղթելը, նույնիսկ եթե մենք հավակնորդների թվում չկանք։ Մեր նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելն է ու կանենք դրա համար ամեն ինչ»,- հոլանդացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։
Հիշեցնենք, որ «Վիլյառեալը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում մրցելու է «Յուվենտուսի» դեմ. դիմակայության առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին` «Կերամիկա» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արնո Դանժումա, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա, Վիլյառեալ