Ատալանտան կխզի պամանագիրը Շկրտելի հետ
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ «Ատալանտայի» պաշտպան Մարտին Շկրտելը կհեռանա ակումբից:
Իտալացիները 34-ամյա սլովակի հետ կխզեն գործող պայմանագիրը վերջինիս առողջական խնդիրների պատճառով:
Շուտով այս մասին պաշտոնական հայտարարություն կլինի:
Իտալական ակումբը արդեն փնտրում է նոր պաշտպան:
Շկրտելը «Ատալանտայի» հետ պայմանագիր է կնքել օգոստոսի սկզբին և դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել ակումբի կազմում: