Պաշտոնական. Սերդար Ազմունը կարիերան կշարունակի Բայերի կազմում
Ինչպես տեղեկացնում է «Բայերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով` մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի հաջորդ` 2022/23 մրցաշրջանի մեկնարկից` 2022 թ. հուլիսի 1-ից։
27-ամյա կենտրոն ական հարձակվողը Լևերկուզենը ներկայացնող ակումբի շարքերը կհամալրի անվճար, քանի որ դառնալու է ազատ գործակալ։
Հավելենք, որ իրանցի հարձակվողը «Զենիթի» կազմում հանդես է գալիս 2019 թ. փետրվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 104 հանդիպում` դառնսլով 62 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Զենիթ, Սերդար Ազմուն, տրանսֆերներ