Ինտերը ցանկանում է Իկարդիին վարձակալության տալ
«Ինտերը» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է հարձակվող Մաուրո Իկարդիին վարձակալության տալ:
Միլանցիները նաև ցանկանում են մեկ տարով երկարացնել արգենտինացու հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Ինտերի» ղեկավարությունը արդեն բանակցել է Վանդա Նարայի հետ, ով Իկարդիի կինն է և գործակալը:
Ակումբի սպորտային գծով տնօրեն Բեպե Մարոտան արդեն համաձայնեցրել է 26-ամյա արգենտինացու տեղափոխությունը «Մոնակո»:
Իկարդին ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս», սակայն թուրինցիները դեռ ոչ մի պաշտոնական առաջարկություն չեն արել:
Վերջինիս ցանկանում են ձեռք բերել «Նապոլին» և «Ատալանտան»: