Պաշտոնական. Նանին տեղափոխվեց Ա սերիան ներկայացնող ակումբ
Ինչպես տեղեկացնում է «Վենեցիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Նանիի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1.5 տարով` մինչև 2023 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
Հավելենք, որ Նանիի վերջին ակումբը եղել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթին», որտեղից հեռացել է 2022 թ. հունվարի 1-ին։
Պորտուգալացի ֆուտբոլիստն «Օրլանդոյում» հանդես էր գալիս 2019 թ. փետրվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 88 հանդիպում` դառնալով 31 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Նանին առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած մրցելույթների շնորհիվ (2007-2015 թթ.), որի կազմում անցկացրել է 230 հանդիպում` դառնալով 41 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Մանչեսթեր-Յունայթեդ, ՄԼՍ, Նանի, Վենեցիա, տրանսֆերներ, Օրլանդո Սիթի