Տուխելը համոզում է Դեմբելեին տեղափոխվել ՊՍԺ

Տուխելը համոզում է Դեմբելեին տեղափոխվել ՊՍԺ

29/08/2019 - 12:04

«Բարսելոնան» պատրաստ է կիսապաշտպան Ուսման Դեմբելեին միացնել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարի տրանսֆերային գործարքին:

Ինչպես հայտնում է Le Parisien-ը, 22-ամյա կիսապաշտպանը չի ցանկանում հեռանալ կատալոնական ակումբից, սակայն նրան փորձում է համոզել «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

Ամռան սկզբին 45-ամյա գերմանացի մասնագետը արդեն մեկ անգամ փորձել էր համոզել Դեմբելեին տեղափոխվել «մայրաքաղաքայինների» կազմ, սակայն նրա մոտ ոչինչ չէր ստացվել: Տուխելը վերջինիս հետ առիթ է ունեցել աշխատելու Դորտմունդի «Բորուսիայում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» «ՊՍԺ»-ին Նեյմարի դիմաց առաջարկել էր Դեմբելեին, Ռակիտիչին և 125 մլն եվրո:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023