Էնրիկեն` Բարսելոնայի մասին. «Արդեն առաջընթաց եմ նկատում»
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Բարսելոնայում» Խավիի կատարած աշխատանքի մասին.
«Մենք բոլորս տեսնում ենք, որ Խավին յուրահատուկ մարդ է։ Նրա մեջ պետք է վստահություն սերմանել։
Ես արդեն առաջընթաց եմ նկատում։ Հավանական է, որ սա դեռ այն չէ, ինչ ցանկանում են տեսնել երկրպագուները, սակայն բարեփոխումների համար ժամանակ է հարկավոր։ Նրանք փնտրում են այն ներուժը, որին «Բարսելոնան», իրոք, տիրապետում է։
Խավին այնպիսի թիմի գլխավոր մարզչի պաշտոնն է զբաղեցրել, որի ֆուտբոլիստների մեծ մասը չունեն ինքնավստահություն։ Վստահությունը դեղահաբեր ընդունելով չի առաջանում։
Պետք է ժամանակ տալ, որպեսզի «Բարսելոնան» սկսի ավելի լավ խաղալ»,- «ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Խավին, որպես ֆուտբոլիստ, 2014-15 թթ. «Բարսելոնայում» հանդես է եկել հենց Էնրիկեի գլխավորությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Լուիս-Էնրիկե, Խավի