Յուվենտուսը հատքրքրվում է ՊՍԺ-ի պաշտպան Նսոկիով

Յուվենտուսը հատքրքրվում է ՊՍԺ-ի պաշտպան Նսոկիով

26/08/2019 - 19:05

Ինչպես հայտնում է France Football-ը, «Յուվենտուսի» ղեկավարությունը հետաքրքրված է «ՊՍԺ»-ի պաշտպան Սթենլի Նսոկիով:

Թուրինցիներն արդեն մի քանի ամիս քննարկում են 20-ամյա ֆուտբոլիտի հնարավոր տրանսֆերի հարցը նրա ներկայացուցիչների հետ:

«Յուվենտուսը» մտադիր է պաշտպանի համար առաջարկ անել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

Փարիզյան ակումբի հետ Նսոկիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Լիգա 1-ի անցած մրցաշրջանում 20-ամյա պաշտպանը «մայրաքաղաքայինների» կազմում անցկացրել 12 հանդիպում և երկու անգամ արժանացել դեղին քարտի:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023