?? Այսօր այդ օրն է. առաջ Արարատ-Արմենիա, առաջ Հայաստան

?? Այսօր այդ օրն է. առաջ Արարատ-Արմենիա, առաջ Հայաստան

22/08/2019 - 14:22

Եվրոպա լիգա, փլեյ-օֆֆ. 1-ին հանդիպում «Արարատ-Արմենիա» (ՀԱՅԱՍՏԱՆ) – «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ)

Ակումբային ֆուտբոլում նման մասշտաբի հանդիպում Հայաստանում դեռ չի կայացել: Մեր երկրի չեմպիոնը արդեն իսկ պատմություն է կերտել և հիմա փառահեղության հերթական էջը գրելու ժամանակն է:

Այսօր Երևանը և ամբողջ Հայաստանը պետք է լինի «Արարատ-Արմենիայի» կողքին. սա ոչ միայն հայկական ֆուտբոլի, այլ առհասարակ մեր երկրի հարցն է: Սփյուռքը ևս պետք է աջակցի մեր թիմին. այո, պետք է, որովհետև «Արարատ-Արմենիան» բարձր է պահում հայկական ֆուտբոլը և եռագույնը:

Ավելորդ է խոսել այն մասին, որ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնը պետք է լեփ-լեցուն լինի:

Վարդան Մինասյանը և իր ֆուտբոլիստները այսօր կռիվ են տալու դաշտում: Մենք հավատում ենք:

Հիշեցնենք, որ հանդիպումը ցուցադրվելու է Հայաստանի Առաջին ալիքի ուղիղ եթերում: Մեկնարկը՝ 19:00. աջակցե՛ք «Արարատ-Արմենիային»:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023